• Сб. Июн 19th, 2021

Հայտնի է, թե որ հիվանդությունների դեպքում պետք է հրաժարվել դեղձից և ծիրանից

Авг 5, 2020

Սննդաբան Իննա Կոնոնենկոն անվանել է դեղձի և ծիրանի առավելագույն քանակությունը, որը կարելի է ուտել օրվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտ»-ը:Փորձագետի խոսքով, քանի որ այս մրգերի 100 գրամը պարունակում է մոտ 45 կիլոկալորիա, ուստի ամենօրյա չափաբաժինը չպետք է գերազանցի 200-300 գրամը, իսկ չարաշահումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացմանը:

Կոնոնենկոն նշել է, որ ծիրան և դեղձ ուտելը ցանկալի չէ շաքարային դիաբետի, ստամոքսի բարձր թթվայնության և ավելորդ քաշի առկայության դեպքում: Այս մրգերը վտանգ են ներկայացնում նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, պանկրեատիտի և գաստրիտի սրացման դեպքում:

Եվ դեղձը, և ծիրանը պարունակում են շատ հակաօքսիդիչներ, ֆլավանոիդներ, որոնք օգնում են մեզ պայքարել քաղցկեղի դեմ, կարգավորել արյան ճնշումը և խուսափել անոթների պատերի տոնուսի խանգարումներից: Դեղձը նաև մագնեզիումի և կալիումի լավ աղբյուր է: Դրանք հատկապես օգտակար են նրանց համար, ովքեր տառապում են ոտքերի ջղակծկումներից, ինչը մագնեզիումի և կալիումի անբավարարության ցայտուն ախտանիշ է: Մագնեզիումը նաև օգնում է պայքարել սթրեսի դեմ և դրականորեն է ազդում ինսուլինի արտադրության վրա: