• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Հայտնի է, երբ Ռուսաստանը կբացի սահմանը Հայաստանի համար

Автор:admin

Авг 25, 2020

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սահմանները կբացի ԱՊՀ որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Տեղեկությունը գրում է ՌԻԱ Նովոստինհղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։ Ասոցիացիան հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերություններըկսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։ Երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, քանի որ նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրորդ՝ արդեն սեպտեմբերին սկսվելու է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը։ ՌԻԱ Նովոստին գրում է քանի որ վերոնշյալ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութը գնել, դա կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի ամրապնդմանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մարտի 27-ից։