• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Հայտնի է Արմեն Ջիգարխանյանի կտակի բովանդակությունը

Автор:admin

Ноя 15, 2020

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ունեցվածքի միակ ժառանգը, իր կտակի համաձայն, կլինի նրա որդեգրած որդին՝ Ստեփանը: Այս մասին հայտնում է ТАСС- ը՝ դերասանի շրջապատի աղբյուրին հղումով:

«Որպեսզի մեկընդմիշտ դադարեն ժառանգության մասին շահարկումները, ուզում եմ նշել, որ դերասանի կտակի միակ ժառանգը որդեգրված որդին է՝ Ստեփանը: Եվ այլ ժառանգներ չկան»,- ասաց գործակալության աղբյուրը:

Նոյեմբերի 14-ի գիշերը 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Ըստ նախնական տվյալների, մահը վրա է հասել երիկամների հիվանդության և մարմնի այտուցի պատճառով`այլ քրոնիկ հիվանդությունների ֆոնի վրա: Այս մասին հայտնում է դերասանի շրջապատի աղբյուրը: Մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում: