• Вт. Июн 22nd, 2021

«Հայկական կողմը պատրաստ է գնալ զիջումների՝ մի պայմանով». Փաշինյան

Окт 6, 2020

Հայկական կողմը պատրաստ է գնալ զիջումների Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, եթե դրան պատրաստ լինի նաև Ադրբեջանը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France-Presse-ի հետ հարցազրույցի ընթացքում:

«Հակամարտությունների կարգավորումները պետք է իրականացվեն փոխզիջումների հիման վրա,- հայտարարել է Փաշինյանը: «Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը պատրաստ են այն զիջումներին, որոնց պատրաստ է Ադրբեջանը»: Նա նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունները Ղարաբաղում չէին վերսկսվի, եթե ակտիվորեն չմիջամտեր Թուրքիան: «Նույնիսկ եթե Ադրբեջանի իշխանությունները 15 տարվա ընթացքում ռազմատենչ հայտարարություններ էին անում, միևնույն է, պատերազմ սկսելու որոշումը կայացվել է Թուրքիայի լիակատար աջակցության պայմաններում»,- հավաստիացրել է Փաշինյանը: