• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին՝ պահանջելով, որպեսզի Իսպանիան ճանաչի Արցախի անկախությունը

Автор:admin

Окт 24, 2020

«Իսպանիան Թուրքիային զինելու առումով Եվրամիության առաջին երկիրն է։ Մենք պահանջում ենք, որ չզինի Թուրքիային, քանի որ այդ զենքերով տեռոր են իրականացնում հայերի դեմ։ Ոնց Կատալոնիան դատապարտեց Արցախի նկատմամբ տեղի ունեցողը, նույնկերպ էլ ուզում ենք, որ ամբողջ Իսպանիան ընդունի Արցախի անկախությունը»,- ասում են ակցիայի մասնակցիները։

Իսպանիայի հայերն նշում են, որ չեն բացի ճանապարհը, քանի դեռ տեղական հեռուստաընկերությունները չեն եկել ու չեն լուսաբանել իրենց ակցիան։ Նրանք ուղիղ եթեր են պահանջում՝ նշելով, որ նախկինում եկել, նկարել ու չեն ցուցադրել իրենց ակցիաները։

Մայրուղում մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել։ Ակցիայի մասնակիցներն ասացին, որ հիմնականում բեռնատարների հերթեր են դրանք։