

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինն անշեղորեն աճում է։Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին աճել է 10 դրամով:Այսպիսով, այս պահի դրությամբ բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 330, իսկ պրեմիումինը՝ 350 դրամ, դիզելային վառելանյութը՝ 330 դրամ։Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 50 դրամով, այսինքն՝ շուրջ 15%։ |