• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

«Հայաստանն ամբողջությամբ իրավունք ունի Իսկանդերով հարվածելու Բաքվի նավթամուղերին»․ Բագրատյանը մեջբերեց Ժիլինի խոսքերը

Автор:admin

Окт 27, 2020

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին կոչ արեց բոլոր պետություններին ճանաչել Արցախի անկախությունը և դրանով կանխել Արցախում տեղի ունեցող վայրագությունները։ «Մեր հաղթանակի առավել մեծ ապացույցն այն է, որ հայ ժողովուրդը ոչ միայն պաշտպանում է հայրենյաց հողը, այլև պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ։ Հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա, պարզապես պետք է վստահել ռազմական ղեկավարությանը»,- ասաց նա։
Բագրատյանը ելույթն ավարտեց ռուս ռազմական փորձագետ, ՌԴ հետախուզության գնդապետ Ալեքսանդր Ժիլինի հայտարարությամբ՝ նշելով, որ մտածելու ժամանակն է․ «Հայաստանն ամբողջությամբ բարոյական իրավունք ունի օպերատիվ-տակտիկական հրթիռներով, այդ թվում Իսկանդերով հարվածելու Բաքվի նավթամուղերին և դադարեցնելու պատերազմը»։