• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի կողմից տուգանվել է 10 հազար եվրոյով

Автор:admin

Ноя 19, 2020

Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈւԵՖԱ-ն, 10 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կորոնավիրուսային կանոնները խախտելու համար:

Ինչպես տեղեկացնում է էստոնական ERR  հեռուստաընկերության կայքը, հոկտեմբերին Տալինում Էստոնիայի ընտրանու հետ կայացած խաղից (1:1) առաջ մեր թիմի ֆուտբոլիստներնու մարզիչներն այցելել են հայկական եկեղեցի և հանդիպել Տալինի «Արարատ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների և նրանց ծնողների հետ, ինչն օրենքի խախտում է, քանի որ ՈւԵՖԱ-ի կորոնավիրուսային կանոնների համաձայն, թիմի անդամներին արգելվում է մինչև  հանդիպումների մեկնարկը լքել հյուրանոցը՝ առանց հատուկ թույլտվության: Աղբյուրը նաև նշում է, որ խաղից առաջ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից մեկի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

ՀՖՖ-ն տուգանքը պետք է վճարի 90 օրվա ընթացքում։