• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը

Автор:admin

Дек 5, 2020

🇷🇺⬇️

🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում.

  • 1992թ. մայիսի 15-ին ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր-անդամ։ Հայաստանի տարածքի վրա հարձակումը հավասարազոր է ողջ ՀԱՊԿ նկատմամբ հարձակման, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի ուժով՝ Պայմանագրի անդամ պետություններից որևէ մեկի ագրեսիայի ենթարկվելու դեպքում (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում)՝ դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում) պայմանագրի մասնակից բոլոր պետությունների նկատմամբ՝ համապատասխան ռազմաքաղաքական հետևանքներով։
  • 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիր, որով Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը։
  • 1997թ. օգոստոսի 29-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է 1998թ. նոյեմբերի 05-ից։
  • 2000 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ և ՌԴ միջև կնքվել է «ՀՀ և ՌԴ միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է 2000թ. դեկտեմբերի 19-ից։
  • 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀԱՊԿ պայմանագրի հիման վրա՝ ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր է կնքվել, որը վավերացվել է ՌԴ կողմից՝ 2017թ. հուլիսի 19-ին, ՀՀ կողմից՝ 2017թ. հոկտեմբերի 05-ին։ Այն ևս գործում է։
  • 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել, որն ուժի մեջ է 2017թ. հունվարի 11-ից։

Այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի նկատմամբ զինված հարձակումը հավասարեցված է ՌԴ ցանկացած քաղաքի նկատմամբ զինված հարձակմանը և այս իրավական հիմքերի առկայության պայմաններում պետք է առաջացնի միևնույն ռազմաքաղաքական հետևանքները։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու սա նաև կփարատի ՀՀ քաղաքացիների վերոնշյալ մտավախությունները՝ մեր տարածքի անվտանգության վերաբերյալ։

🇷🇺 Дорогие соотечественники!

В результате контактов с нашими соотечественниками, проживающими в регионах, мы поняли, что у людей есть определенные опасения касательно того, что враг может посягнуть на их населенные пункты, поскольку граница уже очень близка к их общинам.

Сообщаю Вам, что Республика Армения находится в той же зоне безопасности, что и Российская Федерация, в условиях действия следующей военно-политической договорной базы.

  • 15 мая 1992 г. был подписан Договор о коллективной безопасности. Республика Армения является одной из стран-основательниц Организации Договора о коллективной безопасности (ОДКБ). Нападение на территорию Армении равносильно нападению на территорию всех стран-участниц ОДКБ, поскольку статья 4 Договора о коллективной безопасности гласит, что если одно из государств – участников подвергнется агрессии (вооруженному нападению, угрожающему безопасности, стабильности, территориальной целостности и суверенитету), то это будет рассматриваться государствами – участниками как агрессия (вооруженное нападение, угрожающее безопасности, стабильности, территориальной целостности и суверенитету) на все государства – участники настоящего Договора.
  • 30 сентября 1992 г. между Республикой Армения и Российской Федерацией
    подписан Договор о статусе Пограничных войск Российской Федерации, находящихся на территории Республики Армения, и условиях их функционирования, в соответствии с которым пограничное управление ФСБ России в Армении совместно с армянскими пограничниками осуществляет охрану государственной границы Армении с Ираном и Турцией.
  • 29 августа 1997 г. между Республикой Армения и Российской Федерацией было подписан Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи между Республикой Армения и Российской Федерацией, который вступил в силу с 5 ноября 1998 г.
  • 27 сентября 2000 г. между Республикой Армения и Российской Федерацией было подписано Соглашение по вопросам совместного планирования применения войск (сил) в интересах обеспечения совместной безопасности, которое действует с 19 декабря 2000 г.
  • 30 ноября 2016 г. в Москве на основании Договора о коллективной безопасности между Республикой Армения и Российской Федерацией было подписано Соглашение об Объединенной группировке войск (сил) Вооруженных Сил Республики Армения и Вооруженных Сил Российской Федерации, которое было ратифицировано со стороны Российской Федерации 19 июля 2017 г., а со стороны Республики Армения – 5 октября 2017 г. Оно также продолжает действовать по сей день.
  • 23 декабря 2015 г. между Республикой Армения и Российской Федерацией было подписано Соглашение о создании Объединенной региональной системы противовоздушной обороны в Кавказском регионе коллективной безопасности, которое действует с 11 января 2017 г.

Другими словами, вооруженное нападение на общину Давид Бек в Сюникской области Республики Армения приравнивается к вооруженному нападению на любой город в России; при наличии этих правовых основ такое нападение должно иметь соответствующие военно-политические последствия.

В любом случае, считаю, что нам нужно обновить нашу правовую базу, заключив новое соглашение о безопасности со стратегическим партнером, Российской Федерацией. И это развеет упомянутые выше опасения граждан Республики Армения по поводу безопасности нашей территории.