• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է

Автор:admin

Янв 16, 2020

Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում:

Tert.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: https://www.tert.am/