• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Հադրութի 23 բնակիչ` քաղաքապետի գլխավորությամբ, թույլ չեն տվել թուրքերին դրոշը ամրացնել քաղաքապետարանի շենքի վրա

Автор:admin

Окт 10, 2020

Արամ Գաբրիելյանովը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Խոսել եմ Սեմյոն Պեգովի հետ: Այն, ինչ նա պատմել է թուրք դիվերսանտների հետ Հադրութում տեղի ունեցած մարտերից, պարզապես անհավատալի է: Հադրութի 23 բնակիչ` քաղաքապետի գլխավորությամբ, գրեթե կես ժամ պայքարել են քաղաքապետարանի շենքի համար և թույլ չեն տվել թուրքերին դրոշը ամրացնել քաղաքապետարանի շենքի վրա: Անմիջապես հասել է Ղարաբաղի հատուկ ջոկատայինները, և սկսվել է «դիսկոտեկը»: Թուրքերը փախել են, նրանց փնտրում են Հադրութի շրջակայքում: Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մահանա: Ոչ հայերից, ոչ ադրբեջանցիներից: Սակայն իմ մայրիկը ինձ միշտ ասում էր, որ մեզնից՝ ղարաբաղցիներից, կարող են խլել ամեն ինչ, բացի պատվից ու արժանապատվությունից: Կարծում եմ՝ մայրիկս այն աշխարհում հպարտանում է իր Հայրենիքով, իր զարմիկներով ու որդիներով: Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, ԱԹՍ- ներ, ամեն ինչ, ինչ գնել են նավթով, սակայն անվախությունը չես գնի: Արժանապատվությունն ու պատիվը չի կարելի գնել։ Ահա դա թուրքերը մեզնից երբեք չեն խլի․․․Х@i они угадали!