• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Կրակոցն արձակվել է բերանից. մանրամասներ ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանությունից. Hraparak.am

Автор:admin

Янв 17, 2020

Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով: Hraparak.am-ը տեղեկացավ, որ դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։ Նշենք, որ մեր տեղեկություններով` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր: Подробнее: https://shabat.am/am/article/218436/Krakocn-ardzakvel-e-beranic.-manramasner