• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ

Автор:admin

Авг 2, 2020

Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ ռուսական արտադրության պատվաստանյութն իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ, գրում է ТАСС-ը:
     «Ես կարող եմ նշել, որ առաջին և երկրորդ փորձարկման փուլերի արդյունքում, պատվաստանյութը ցույց է տվել, որ 21 օրվա ընթացքում կամավորների 100%-ի մոտ իմունիտետ է ձևավորել: Արդյունքը նաև կրկնապատկվել է երկրորդ փորձարկումներից հետո: Կենդանիների դեպքում ևս 100%-ի մոտ իմունիտետ է ձևավավորվել»,-ասել է Դմիտրիևը: Ի պատասխան այն հարցի, թե երբ կհրապարակվեն պատվաստանյութի վերաբերյալ տվյալները, Դմիտրիևն ասել է, որ ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի օգոստոսին: