• Пт. Фев 26th, 2021

ARM.C

news

Կորոնավիրուսը տարածվում է բանանի և մի շարք իրերի միջոցով. Ռուսական սոցցանցերում քաոս է

Автор:admin

Фев 1, 2020

2019-ից սկսած կորոնավիրուսն արագորեն տարածվեց Չինաստանում, բայց ավելի արագ տարածվեց դրա մասին լուրն ամբողջ աշխարհում: Այս ամենին զուգահեռ մի շարք մասնագետներ սկսեցին առաջ բերել զանազան վարկածներ այս մահաբեր վիռուսի առաջացման, ինչպես նաև բուժման վերաբերյալ: Նրանք պնդում են, որ վիրուսը տարածվում է «Ալիէքսպրես»-ի ծանրոցների և բանանի միջոցով, այնուհետև նշում են նաև վիրուսի կանխարգելման և բուժման մեթոդները:

Նշենք նաև, որ Կորոնավիրուսը դուրս է եկել Չինաստանից և լայնորեն տարածվում է աշխարհով: Վերջին տվյալներով` վիրուսի ախտանիշներով հիվանդներ են հոսպիտալացվել Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:

Մեզ փոխանցեցին, որ Ղազախստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում սոցցանցերում եւ մեսենջերներում հաղորդագրություն է շրջանառվում այն մասին, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել բանանով կամ այլ մրգերով:

Մասնավորապես նշվում է.

«Երեկ գիշերը Սինխուա հիվանդանոցում մահացել է 23 մարդ, որոնք վարակված են եղել n7n9 վիրուսով։  Նրանցից մեծը 35 տարեկան էր, ամենափոքրը ՝ 1 տարեկան, իսկ նրանց բուժօգնություն ցուցաբերած բժիշկները կարանտինում են։  Գլխավոր լուրերի միջոցով խնդրել են ժամանակավորապես չօգտագործել բանաններ, որոնք հատկապես ներկրվել են հարավից» ։

«Հենց ստանաք այս հաղորդագրությունը, անմիջապես ուղարկեք այն մարդկանց, որոնց համար անհանգստանում եք։  Այսպիսով կնվազեցնեք բանան ներկրողների թիվը, գոնե այս շրջանում: Անմիջապես ուղարկեք, մի պատասխանեք: Օգնեք ուրիշներն էլ հոգ տանեն իրենց մասին»:

Տեքստի որոշ տարբերակների մեջ ասվում է, որ տեղեկատվությունը եկել է «Սինհուա հիվանդանոցի Չունիմինի մասնաճյուղից»: Նման հիվանդանոց իսկապես գոյություն ունի եւ գտնվում է Ուհանայում:

Տվյալ վիրուսը փոխանցվում է նաև օդակաթիլային ճանապարհով մարդուց մարդուն, հիշեցնում են փորձագետները: Վարակակիր մարդիկ երկար գոյատևել չեն կարող, ինչի մասին վկայում են Ճինաստանում գրանցված 258 մահացության դեպքերը:

Վիրուսը տարածվում է «Ալիէքսպրես»-ի միջոցով.

Շրջանառվում է նաև ամենատարածված վարկածը, որ վիրուսը կարող է գալ Չինաստանից «Ալիէքսպրես»-ի միջոցով, նոր ականջակալներով կամ ռոբոտ փոշեկուլով:

«Ալիէքսպրես» ընկերությունը Ուհանայում վիրուսի բռնկման առաջին օրերին ստիպված է եղել հայտարարել, որ իրենց բոլոր ծանրոցները սանիտարական մշակում են անցնում:

Մի քանի օր անց ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ ռուսաստանցիները հրաժարվում են Aliexpress-ի գնումներից: Ընկերությունում դա չեն հաստատել։

Վիրուսը կբուժի թունդ ալկոհոլը.

«Հայրս աշխատում է առողջապահության նախարարությունում։  Այսօր շտապ խորհրդակցության էին կանչել։ Վերադարձավ եւ մայրիկին գաղտնի ասաց, որ չինական կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկապես տղամարդիկամեն երեկո պետք է խմեն առնվազն 250 գրամ օղի, վիսկի կամ կոնյակ, քանի որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց եւ երեխաների, առավել խոցելի են վարակի համար»:

Սա տեքստը այսօր թափոռում է ռուսական սոցցանցերում, բայց Ուհանայում շատերը իսկապես կարծում են, որ Կորոնավիրուսից կարող ենբուժել ալկոհոլի միջոցով:

Ուհանայի բնակիչները Ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ քաղաքի բնակիչների մի մասը, հիմնականում ավագ սերնդից, ակտիվորեն փորձում են բուժվել թունդ ալկոհոլով: https://ipress.am/