• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

«Կոչ եմ անում ընտրել ինձ՝ որպես վարչապետ». Միքայել Մարգարյան

Автор:admin

Дек 7, 2020

«Պատերազմը տապալած իշխանությունը կամակորություն է անում և չի հեռանում, իսկ նախկինները խունտայով հավաքվել են և փորձում են վեր բերել իշխանությունը՝ իբր երկիրը շտկելու, առաջ բերելու համար. աբսուրդ»,- այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը: «Քանի որ այսօր ժողովորդն ունակ չէ դուրս գալ փողոց, որովհետև ներկա և նախկին իշխանությունների պես անբարոյական չէ, պահանջում է իր իշխանությունը, որովհետև նա է տերն այս երկրի: Ուստի, այսօր իմ ողջ կյանքի համեստությունը խախտելով՝ հայտարարում եմ, որ ժողովուրդը պետք է ունենա իր ներկայացուցչին: Հաջորդ վարչապետը միանշանակ պիտի լինի ժողովրդի ներկայացուցիչը և այդ իշխանությունը ես եմ»,- ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ նա:

«Սիրելի՛ ֆրակցիաներ, կոչ եմ անում ընտրել ինձ՝ որպես վարչապետ: Ինչո՞ւ Միքայել Մարգարյանը պիտի լինի վարչապետ, որովհետև իր ողջ կյանքում ապրել է Հայաստանում, որովհետև սիրում է իր երկիրը, հարգում է իր ժողովրդին և պաշտում է իր ազգը, ինչը չենք տեսել ոչ մի իշխանություններում: Միքայել Մարգարյանը բազմազավակ հայր է ու նա մտածում է իր ապագայի մասին, Միքայել Մարգարյանը ոչ թե ինքն է զինվոր, այլ զինվորի հայր է»,- ասաց քաղաքացին: