• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Կարգելվի ինքնակամ կառույցների օրինականացումը․ նոր նախագիծ

Автор:admin

Сен 3, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության մշակած նախագծի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը:

Ավելին, առաջիկայում կապահովվի արդեն իսկ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը: Բայց նկատենք, որ նախատեսվում են այնպիսի կարգավորումներ, որոնց ուժով օրինականացման ենթակա չեն լինի այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են այս նոր մշակված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո: Այսինքն՝ կսահմանվի երկու ռեժիմ՝ մինչեւ այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար:

Ըստ այդմ, մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ շարունակում են կիրառվել գործող օրենքով սահմանված կարգավորումները, եւ վերջիններս ենթակա են օրինականացման այդ իսկ կարգավորումների շրջանակներում:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացումը, եւ դրանք բացառապես ենթակա են քանդման: Եւս մեկ կարեւոր փոփոխություն. կբարձրացվեն նաեւ ինքնակամ կառույցների դրույքաչափերը, որն էլ կնպաստի ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի արագացմանը

Արդյունքում, Հարկային օրենսգրքով ավելացվել են ինքնակամ շինությունների հարկի դրույքաչափերը, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարի 1-ին»: