Կանադան հետաքննում է այն բոլոր հաղորդումները, ըստ որոնց Ադրբեջանը կանադական սարքավորումներ է օգտագործում Հայաստանի դեմ ծավալվող ռազմական գործողություններում, որոնք մատակարարվել էին Թուրքիային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Այս տեղեկատվությունն առաջինը ստացվել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկի`Project Ploughshares֊-ի կողմից:
Փորձագետները, հիմնվելով Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերի վրա, եզրակացրել էին, որ երկրի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղի կողմից արտադրված թիրախավորման և նկարահանման համակարգերով։
The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունն այս տարի արտոնագիր էր ստացել և այդպիսի յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը:
«Արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել`պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,֊ ասել է Կանադայի վարչապետը, ավելացնելով, որ և «Ծայրահեղ կարևոր է, որ հարգվեն մարդու իրավունքները չոտնահարելու`Կանադայի ակնկալիքները»:
Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:
«L3Harris Wescam պաշտոնյաները առայժմ որևէ կերպ չեն արձագանքել», ֊հաղորդում է Reuters գործակալությունը: