• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Автор:admin

Ноя 5, 2020

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը.

  • ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
  • դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան,
  • Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար,
  • Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատման իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհով: