• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

«Ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանում թափ են հաղորդել իսլամի ընդունմանն այն մարդկանց կողմից, որոնք չեն հանդիսանում մահմեդական մշակույթի ավանդական կրողներ»

Автор:admin

Окт 30, 2020

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանում թափ են հաղորդել իսլամի ընդունմանն այն մարդկանց կողմից, որոնք չեն հանդիսանում մահմեդական մշակույթի ավանդական կրողներ»,- ասել է Պատրուշևը:

Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները վերջին շրջանում վնասազերծել են ծայրահեղ իսլամիստների խմբերի, որոնք ահաբեկչական ակտեր էին ծրագրել երկրի տարբեր հատվածներում: Մի շարք այլ պատճառներով ձերբակալվածների թվում են նաև ադրբեջանցի ծայրահեղականները: