• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

Լսում են մեսենջերով, վայբեռով, վաթսապով, տելեգրամով , մի խոսքով ցանկացածով։

Автор:admin

Окт 2, 2020

Արդեն աշխարհն էլ գիտի, որ մեր դեմ այսօր Թուրքիան է կռվում։ Թուրքիան նաև օգտագործում է իր ձեռքի տակ եղած բարձր տեխնոլոգիաները։ Էն թուրքական կայքի մասին չխոսեմ, որ ազգովի միացանք դրան , ուրիշ բանի մասին եմ ուզում ասել։
Թյուր կարծիք կա, որ միայն բջջային կապը կարող է լսել թշնամին, պետք է հիասթափեցնեմ, որ այդպես չէ։ Լսում են մեսենջերով, վայբեռով, վաթսապով, տելեգրամով , մի խոսքով ցանկացածով։
Երբ թշնամին որևէ գործողություն է անում, իսկույն սկսում է որսալ այդ տարածքի խոսակցությունները։ Ուստի խնդրանք, հորդոր և պահանջ․
Աշխատեք չխոսել ռազմական թեմաներից, գրավելուց, հանձնելուց, զոհերից, վիրավորներից, տեխնիկայի շարժից, կրակելու տեղից (օրինակ ասում են՝ էս ինչ տեղում է տեղակայված էս ինչ բանը): Չեմ խոսում համացանցում գրառումների , քոմենթների կարևորության մասին։ Ձեր ամեն մի խոսքը կարող է մի զինվորի, սպայի , խաղաղ բնակչի կյանք արժենա, զերծ մնացեք կապի ցանկացած միջոցով նմանատիպ հարցերի մասին խոսալը, քննարկումը։ Դա կլինի Երևանի կենտրոնում, թե սահմանամերձ բնակավայրում։ Ամեն մեկիցս է կախված մեր բանակի հաջողությունը․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․