• Пт. Фев 26th, 2021

ARM.C

news

Իրանը պլան է մշակել, որը «կարող է վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը»

Автор:admin

Окт 5, 2020

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Թեհրանը պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը։ Իրանցի պաշտոնյան, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։

Խաթիբզադեն հարևան հակամարտող երկրներին վերստին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և քաղաքական երկխոսություն սկսել:

Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, որոնց մի մասը տեղի են ունենում Իրանի հետ անմիջական սահմանին, վնասներ են հասցրել նաև իրանական սահմանամերձ բնակավայրերին, ինչի հետևանքով այդ երկրում տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։