• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Իրանը պաշտոնական նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին

Автор:admin

Окт 7, 2020

Իրանը պաշտոնական նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կապված իրանական տարածք արկերի ընկնելու հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, հաղորդում է News.am-ը՝ հղում անելով Mehr-ին:

«Բացի այն, որ մեր սահմանապահները հետեւում են այդ հարցին, կայացել են հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահների հետ, փոխանցվել են պաշտոնական բողոքով նամակներ՝ կապված Իրանի սահմանամերձ շրջաններում երկու երկրների ագրեսիայի հետ»,-հայտնել է նա:

«Իրանի ԱԳՆ պաշտոնական նոտայում կողմերը տեղեկացվել են արկերով եւ հրթիռներով Իրանի տարածքի հրետակոծության դեմ Իրանի կառավարության վճռական բողոքի մասին: Այդպիսով խախտվում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու նյութական վնաս է հասցվում մեր քաղաքացիներին: Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերություններն ու բարիդրացիական սկզբունքները՝ կողմերին կոչ ենք անում հարգել Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ու ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցառումներն ու կանխել նման անընդունելի միջադեպերի կրկնությունը»,-նշել է Հաթիբզադեն: