• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Автор:admin

Окт 20, 2020

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է tasnimnews.com կայքը:«Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի, ինչի մասին հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն:

Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է: