Իրանը թույլ չի տա, որ այն ահաբեկիչները, որոնց դեմ պայքարում էր նահատակ Սոլեյմանին, հայտնվեն մեր սահմանների մոտ. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի կառավարության նիստում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջեւ ծավալված ռազմական գործողություններին և շեշտել Իսլամական Հանրապետության անվտանգության սպառնալիքը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մեր տարածաշրջանը շատ զգայուն և կարևոր տարածաշրջան է: Նախ`մեզ համար շատ կարևոր է հողի, գյուղերի և սահմանամերձ քաղաքների անվտանգությունը: Լինի դա Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում կամ այլուր, հիմա Ղարաբաղի տարածաշրջանում երկու երկրների պատերազմը, որը տևում է մոտ 10 կամ 11 օր, մոտ է մեր սահմաններին»:

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ ունեցած զրույցում կարևոր շեշտադրումներից մեկը Իրանի անվտանգության վրա ուշադրություն դարձնելու խնդիրն է եղել:

Ըստ նրա՝ կրակի, պատերազմի և արյան միջոցով ոչինչ և ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Կան այլ եղանակներ, և Թեհրանը պատրաստ է ցանկացած ձևով օգնել հակամարտության լուծմանը:

«Այսպիսով, առաջին խնդիրը մեր անվտանգությունն է: Մի քանի հրթիռներ ընկել են մեր կողմում: Հրթիռների, հրետանու և «Կատյուշայի» արկերի մեր մոտ հայտնվելն անթույլատրելի է, մենք նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Ադրբեջանը մեր եղբայրն է, Հայաստանը՝ մեր հարևանը: Բոլորին հորդորում ենք ուշադրություն դարձնել այս խնդրին:

Երկրորդ հարցը ահաբեկիչների խնդիրն է, սա մեզ համար անընդունելի է, և մենք թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց դեմ երկար տարիներ պայքարել ենք Սիրիայում, որոնց դեմ պայքարել է նահատակ Սոլեյմանին, հայտնվեն մեր սահմանների մոտ»,- շեշտել է նախագահը

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: