• Вт. Июн 22nd, 2021

Ինչ վտանգավոր նյութեր կարող է պարունակել շշալցված ջուրը

Сен 2, 2020

Ջուրը կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, առանց որի օրգանիզմը չի կարող կատարել իր գործառույթները։ Բժիշկները հաճախ են շեշտում օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելու անհրաժեշտության մասին, սակայն լինում են դեպքեր, երբ ծարավը հագեցնելու համար մարդիկ ստիպված են լինում գնել շշալցված ջուր, մինչդեռ այն այնքան անվտանգ չէ, որքան շատերն են կարծում։ Մասնագետները նշել են, թե ինչ վտանգավոր տարրեր կարող են պարունակվել շշալցված ջրերում և ինչ խնդիրներ կարող են առաջացնել դրանք։

Միկրոպլաստիկ

2018 թվականին անցկացված հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի տարբեր ծայրերից բերված շշալցված ջրի 259  նմուշ։ Հետազոտության արդյունքում դրանց 93% -ի մեջ հայտնաբերվել է միկրոպլաստիկ։ Մարդու օրգանիզմի վրա այս տարրի ազդեցության վերաբերյալ տվյալներն առայժմ շատ քիչ են, սակայն կենդանիների վրա անցկացված գիտափորձերն ու համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ պլաստիկի ազդեցության ու առողջական լուրջ խնդիրների զարգացման միջև կա կապ։

Վտանգավոր քիմիական տարրեր ու քաղցկեղածին նյութեր

2018 թվականի հոկտեմբերին Water Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ շշերի պատրաստման ընթացքում պլաստիկին ավելացվող ֆտալատները կարող են կապված լինել քաղցկեղի զարգացման հավանականության բարձրացման հետ։ Գիտնականները հետազոտել են 21 երկրում վաճառվող շշալցված ջրերն ու պարզել, որ դրանք կարող են առողջապահական համակարգի համար լուրջ խնդիր չդառնալ, սակայն կա հավանականություն, որ դրանք կազդեն էստրոգեն հորմոնի մակարդակի վրա։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru