• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Ինչ է անում հայկական բանակը. Վճռորոշ գիշեր Էրդողանի համար

Автор:admin

Ноя 8, 2020

Նոյեմբերի 7-8-ի գիշերը կարող է վճռորոշ լինել արցախյան պատերազմի համար, կամ նվազագույնը` վճռորոշ փուլերից մեկը, կախված իհարկե, թե որքան կշարունակվի պատերազմն ու ինչ բնույթ կկրի այն: Նախօրեն Շուշիի համար մարտերի ամենաթեժ օրն էր, ընդ որում առանձահատուկ ուշադրության է արժանի եւ այն, որ օրն ամենաթեժն էր նաեւ տեղեկատվական գրոհով, որին տարբեր ձեւաչափերով ու աղբյուրներով ենթարկվեց Հայաստանի թիկունքը:Ալիեւն այս պատերազմում լուծում է սեփական իշխանության եւ անվտանգության հարցը: Այս պատերազմն Էրդողանի պատերազմն է, այստեղ նպատակները դրել եւ փորձում է դրանց հասնել Էրդողանը` թուրքական ռազմական օդանավերի, անօդաչուների, ադրբեջանցիների, Ալիեւի, ահաբեկիչների, նաեւ այս փուլում թուրք-հատուկջոկատայինների միջոցով: Էրդողանը նաեւ մարտի է նետել նրանց, որովհետեւ ավելի քան 40 օր տեւող պատերազմում նա չի հասել ռազմավարական ոչ մի նպատակի:Արցախի հարավում հակառակորդի առաջխաղացումը տարածքային առումով շոշափելի է, ռազմավարական առումով` անգամ վտանգավոր իր համար: Նրանք խորացել են Հայաստանի եւ Իրանի ուժերի միջեւ, իսկ Մեղրին վերցնելու փորձը խնդրահարույց է: Մինչդեռ Էրդողանը գիտե, որ ինքն ամենեւին էլ Կովկասի վերջին պատերազմը չէ, որ սկսել է: Չի լինում վերջին պատերազմ ընդհանրապես: Էրդողանը սկսել է իր պատմական բաժին պատերազմը Կովկասում, որում սակայն անմիջական իր դեմքով ներգրավվելու սահմանափակ հնարավորության եւ անուղղակի ահռելի ռեսուրսի վատնման պայմաններում նա դեռեւս չունի ռազմավարական ոչ մի էական ձեռքբերում:Շուշին նրա այդ փորձն է, միաժամանակ դրոշով «կերակրելու» Բաքվի իր խամաճիկին:Նոյեմբերի 7-8-ի նախորդող օրերին եւ հենց նախօրեի գիշերը հայկական բանակը նրան զրկել է հաղթանակից: Ըստ ամենայնի՝ դրա մասին է վկայում Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցը եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը, որ Էրդողանը Պուտինի հետ զրույցում կարեւոր է համարում հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ բերելը:Դա խիստ հատկանշական հանգամանք է, որ արտահայտում է թերեւս Էրդողանի շփոթմունքն այն ամենից, ինչ նրա պատերազմի հետ անում է հայկական բանակը:Պատերազմն անշուշտ ավարտված չէ, Էրդողանը շփոթված է, բայց ոչ հանձնված եւ զենքը վայր դրած: Բայց հայկական հրամանատարությունն ու բանակը գիտեն, թե ինչ խնդիր են լուծում: Հայ քաղաքական ղեկավարությունն ու հանրությունն էլ պետք է գիտակցեն, թե որն է խնդիրը` թույլ չտալ բանակի թիկունքի հոգեբանական եւ ռեսուրսային վայրիվերում: