• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ինչպես հասկանալ, որ երիկամների հետ կապված խնդիր ունեք. որոնք են ախտանշանները

Автор:admin

Ноя 16, 2020

Մի խումբ ախտանշաններ կարող են վկայել այն մասին, որ երիկամները նորմալ չեն աշխատում: Պետք է հետևողական լինել,որպեսզի նկատելով այդ ախտանշանները քայլեր ձեռնարկել:

Հաճախակի հոգնածություն, էներգիայի անբավարար մակարդակ: Առողջ երիկամները հորմոն են արտադրում, որը կարևոր նշանակություն ունի էրիթրոցիտների արտադրման համար: Վերջիններս թթվածինն ու սննդարար նյութերը հասցնում են օրգաններին: Երբ էրիթրոցիտների մակարդակը նվազում է, մարդը հոգնածություն է զգում, նրան չի բավականացնում էներգիան:

Դեմքի այտուցվածություն: Երիկամների գործառույթի խանգարման  մասին վկայող նշաններից մեկը հեղուկի կուտակումն է: Երբ երիկամները չեն կարողանում կարգավորել օրգանիզմում հեղուկի հավասարակշռությունը, դեմքի հատվածում այտուցներ են առաջանում: Ընդ որում, այտուցը նկատվում է արդեն իսկ առավոտյան ժամերին:

Միզարձակման փոփոխություններ: Մեզի գույնի, քանակի, ինչպես նաև միզարձակման հաճախականության փոփոխությունները կարող են վկայել խնդիրների առկայության մասին: Դիմեք մասնագետի հետևյալ խնդրի դեպքում.

  1. մեզի մեջ արյան առկայություն
  2. միզարձակման դժվարություններ
  3. մեզի գույնի մգացում
  4. տհաճ համ բերանում:

Ցան: Երբ միզաթթուն և տոքսինները կուտակվում են օրգանիզմում երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով, մաշկին կարող է ցան նկատվել: Ցանի վերացմանն ուղղված դեղամիջոցների ընդունումն այս դեպքերում սովորաբար արդյունք չի տալիս:

Անեմիա: Երիկամների աշխատանքի խանգարման դեպքում կարող է նաև անեմիա զարգանալ: Այս դեպքում հիվանդները հաճախ են գանգատվում շնչահեղձությունից և գլխապտույտից, որոնք առաջանում են հյուսվածքներում թթվածնի պակասի հետևանքով: