• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Ինչպես անցկացնել սխտորի տհաճ հոտը

Автор:admin

Авг 21, 2020

Թուրք սննդաբան Շեբնեմ Կանդիրալի Յիլդիրիմը պատմել է սխտորի օգտակար հատկությունների մասին եւ նշել է, թե ինչպես կարելի է վերացնել նրա տհաճ հոտն օգտագործելուց հետո, գրում է  Sözcü-ն:

Բժիշկը գտնում է, որ սխտորն օգնում է պաշտպանվել կրծքի քաղցկեղից եւ իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ:

Սխտորը թույլ է տալիս չեզոքացնել սննդային թունավորումները եւ կարգավորել արյան ճնշումը: «Սննդային թունավորումների ժամանակ սխտորը 100 անգամ արդյունավետ է, քան ավանդական հակաբիոտիկները»,- նշել է բժիշկը:

Հղում անելով հետազոտություններին, նա նշել է, որ կանայք, որոնք պարբերաբար սոխ եւ սխտոր են օգտագործում հազվադեպ են բողոքում կոնքազդրային հոդի արտրիտից, քանի որ այս մթերքները հոդային կրճիկների քայքայումը կանխող նյութեր են պարունակում:

Նա նաեւ նշել է, որ շատերը խուսափում են սխտոր օգտագործել նրա հոտի պատճառով: Որպեսզի դրանից խուսափեն, այն պետք է օգտագործել տաք կաթով:

«Եթե ձեզ դուր է գալիս սխտորի համը, դուք այն կարող եք օգտագործել հում վիճակում, քանի որ ջերմային մշակումը պակասեցնում է օգտակար հատկությունները»,- խորհուրդ է տվել սննդաբանը: