• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

«Ինչո՞ւ պետք է ես դա կարդամ»․ հայտնվել են Ղարաբաղի հարցով Պուտինի կողմից համաձայնագրի ստորագրման կադրերը

Автор:admin

Ноя 15, 2020

«Մոսկվա. Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ ցուցադրվել է լրագրող Պավել Զարուբինի բացառիկ նյութը՝ նվիրված հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմանը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը 1960 ռուս խաղաղապահների տեղակայում է նախատեսում, իսկ նրանց մի մասն արդեն վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում:

Համաձայնագիրը ստորագրվեց կեսգիշերին մոտ: Տեսանյութով ցուցադրվել է, թե ինչպես են Պուտինի սեղանին դրվել երեք սպիտակ թղթապանակներ և գրիչներ: «Հիմա մեզ մոտ Ադրբեջանի հետ հեռուստակամուրջ է», – ասում է օգնականներից մեկը:

Նախագահի աշխատասեղանի դիմաց էկրանն է, որի վրա երևում է   Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատասենյակը: «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեր ղեկավարին հրավիրեք աշխատավայր», – հնչում է մի ձայն: Պուտինը արագ քայլքով մտնում է կաբինետ: Չհասցնելով նստել սեղանի շուրջ՝ նա կարգադրում է տեսակոնֆերանս սկսել Բաքվի հետ: Ադրբեջանի նախագահն արդեն   մյուս ծայրում է:

Նախագահները սինքրոն են հայտնվում: Համաձայնագրի բովանդակությունը դեռ հայտնի չէր լայն հանրության համար, այն պետք է հաստատվեր Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից, ընդ որում, Նիկոլ Փաշինյանը դա արեց կադրից դուրս:

Համաձայնագրի ստորագրումն արձանագրելուց առաջ Պուտինին խնդրում են աչքերով «անցնել» տեքստի վրայով: «Ինչո՞ւ պետք է կարդամ այն: Չէ՞ որ ես եմ սա գրել», – պատասխանում է Ռուսաստանի ղեկավարը: