• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց Հունան Պողոսյանը

Автор:admin

Ноя 30, 2020

Քիչ առաջ իրավաբան, Ազգային օրակարգի խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ լուրեր են շրջանառվում՝  հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչև այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։

«Արդյունքում՝ Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կուբաթլուի շրջանի միջակայքում կարևորագույն բարձունքներ ու դիրքեր կարող են հայտնվել թշնամու ձեռքում։ Ակնհայտ է, որ այս իմպոտենտների իշխանությունը չի պատրաստվում ըմբոստանալ սրա դեմ»,- նշել էր իրավաբանը:

168.am-ի տեղեկություններով՝ հենց սա է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականի պատճառը: Փաստորեն վերջինիս հասկացրել են, որ կա որոշում, և ինքը ոչինչ անել չի կարող: