• Чт. Июн 24th, 2021

Ինչի՞ց է կախված տղամարդու առնանդամի չափսը

Июн 1, 2020

Ինչի՞ց է կախված տղամարդու առնանդամի չափսը: Կոնկրետ ռասային պատկանելիությունից կամ սեռական կողմնորոշումից, մարմնի կառուցվածքից, տարիքից կամ յուրաքանչյուր տղամարդու անհատական առանձնահատկություններից: Մի խոսքով՝ ամեն ինչից: Ռիչարդ Էդվարդսի հետազոտություններին մասնակցել է միմյանցից տարբեր 1768 տղամարդ: Նրանց բաժանելով հատուկ խմբերի և օգտագործելով առնանդամի չափման հստակ մեթոդը` հեղինակը պատասխանում է վերոնշյալ հարցերին:

Էդվարդսի համակարգով առաջնորդվելով` ցանկացած մարդ կարող է ոչ միայն իմանալ սեփական առնանդամի հստակ չափսը, այլև համեմատել իր տվյալները մոտավորապես 2000 մարդու տվյալների հետ: Առնանդամի միջին երկարությունը 16 սմ է: Որպեսզի մեկընդմիշտ պարզել սեռական օրգանի չափսերի մասին հարցը, սեքսոլոգ Ռիչարդ Էդվարդսը հարցում է անցկացրել ավելի քան 1700 մարդու հետ (որոցից ավելի քան ¼-ը համասեռամոլ կամ բիսեքսուալ է) և եզակի հետազոտություն է անցկացրել: Հարցումներից առաջ մասնակիցներին առաջարկվել է գնահատել սեփական առնանդամի չափսը: 14 սմ-ից կարճ առնանդամը նրանք համարել են «համեստ» չափս, 16,8 սմ-ը՝ «միջին» և 17,8 սմ-ը՝ «մեծ»: Միջինացված տվյալների համաձայն` տղամարդկանց առնանդամի միջին երկարությունը 16 սմ է: Հետազոտությունը ցույց է տվել, որ գրգռված առնանդամի մեծությունն ավելանում է մինչև 17 տարեկան, որից հետո գրեթե աննշան է փոխվում: Համասեռամոլների ու աֆրիկյան ժողովուրդների մոտ այն ավելի երկար չէ: Ինչպես պարզվել է՝ համասեռամոլների ու հետերոսեքսուալների մոտ առնանդամի չափսը գրեթե չի տարբերվում (16,3 համասեռամոլների և 16 հետերոսեքսուալների մոտ): Նույն կերպ չեն տարբերվում տարբեր ռասաների ներկայացուցիչների առնանդամների չափսերը:

Ի հակադրություն հայտնի առասպելի՝ սևամորթ և եվրոպեոիդ տղամարդկանց գրգռված առնանդամների երկարությունը ոչնչով չի տարբերվում: Թեև լատինոամերիկացիների և Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և Վիետնամի ժողովուրդների գրգռված առնանդամները համեմատաբար կարճ են եղել` ի համեմատություն սևամորթ և եվրոպեոիդ տղամարդկանց: Գրգռված ժամանակ այն կրկնակի մեծանում է Ստացված տվյալների համաձայն` էրեկցիայի ժամանակ առնանդամը միջինում մեծանում է 208,5%-ով: 48%-ը փաստում է, որ էրեկցիայի ժամանակ նրանց առնանդամը ուղիղ է եղել, 28%-ը՝ որ թեքվել է աջ կամ ձախ, և ևս 24%-ը փաստել է, որ այն ծռվել է: Առնանդամի չափսի մասին հնարավոր չէ դատել արտաքին տեսքից Գրգռված առնանդամի և ափի կամ ոտնաթաթի չափսի միջև որևէ համեմատական անցկացնել չի կարելի: Նույնկերպ առնանդամի չափսի մասին չի կարելի դատել քթի կամ բթամատի միջոցով: Որպեսզի օգնենք ձեզ ավելի կոնկրետ պարզել, թե ինչպես են ձեր անձնական տվյալները հարաբերակցվում 1768 մասնակիցների տվյալների հետ, հեղինակը հատուկ աղյուսակ է կազմել: Չափեք ձեր սեռական անդամը ու նայեք տոկոսներին: Տղամարդկանց քանակ, ում մոտ գրգռված առնանդամի չափսը փոքր է, քան՝ 6,7 սանտիմետր – 0% 12,0 սանտիմետր – 10% 13,7 սանտիմետր – 20% 14,5 սանտիմետր – 30% 15,0 սանտիմետր – 40% 16,0 սանտիմետր – 50% 16,8 սանտիմետր – 60% 17,5 սանտիմետր – 70% 18,5 սանտիմետր – 80% 20,0 սանտիմետր – 90% 26,2 սանտիմետր – 100% Օրինակ` եթե ձեր գրգռված առնանդամի չափսը 15,5 սմ է, ապա աղյուսակը ցույց է տալիս, որ այդ չափսը գտնվում է 40%-ի և 50%-ի միջև: Այլ կերպ ասած՝ տղամարդկանց առնվազն 40%-ը չի հասնում այդ մակարդակին: Նյութի աղբյուրը` YN.am