• Ср. Июн 23rd, 2021

Ինձ այստեղ մեղադրում են, թե ես ցանկանում եմ, որ ռուս զինվորը հասնի Կովկաս և այնտեղ զո հվի. Ես իրենց հիմա ասում եմ.. Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը

Ноя 3, 2020

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, կրկին անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, ասել է. «Ինձ այստեղ մե ղադրում են, թե ես ուզում եմ, որ ռուս զինվորը հասնի Կովկաս ու այնտեղ թափի իր արյունը։ Այդ մե ղադրանքները հնչեցնում են այն անձիք, որոնք բացարձակապես չեն պատկերացնում իրավիճակը։ Ես իրենց այժմ ասում եմ` մենք մեր ազգային շահերի համար պիտի պայքարենք ամենուրեք, այդ թվում նաև Կովկասում։Մենք Հայաստանի Հանրապետության առաջ ունենք հստակ պարտավորություններ, որի մասին շեշտեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դրանք Կոլեկտիվ անվտան-գության պայամանգրով ամրագրված հստակ պարտավորություններ են։ Պայմանագրի մեջ նշված է` եթե, օրինակ հար ձակում են կատարում Հայաստանի վրա, ուրեմն դա նշանակում է հար ձակվել են բոլոր ՀԱՊԿ անդամ պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության վրա։Ինչպես ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածով է ամրագրված, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հար ձակումը, ենթադրում է հար ձակում բոլոր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա։ Այդպես էլ ՀԱՊԿ պայմանագրով է։ Մենք մեր պարտավորությունները պարտավոր ենք կատարել».