• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

«Իբր Թուրքիայի հետ պայմանավորվել ենք իրար մեջ բաժանել այս տարածաշրջանը»․ Լավրով

Автор:admin

Дек 10, 2020

Արևմուտքը պատրաստ է հնարել բազմաթիվ առիթներ, որպեսզի մեկ անգամ ևս մեղադրի Ռուսաստանը այլ պետությունների գործերին միջամտելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Ռուսաստանը ներկայում մեղադրվում է Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում գործերին միջամտելու մեջ:

«Իբր մենք միջամտեցինք Լեռնային Ղարաբաղում բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր Թուրքիայի հետ պայմանավորվեցինք բաժանել տարածաշրջանը, միայն թե Արևմուտքն այնտեղ իր դիրքերը չամրապնդի: Սա է այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունը, որոնք այժմ գերակայում են Եվրոպայում և ԱՄՆ-ում առավել ևս Բրիտանական կղզիներում»,- ասել է Լավրովը։

***

Օրերս Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն անդրադարձել էր ԼՂ հակամարտությանը։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ 

«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000-2001թթ. Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ասել է Ռիկերը։

«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը:

Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: 

civilnet.am