• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

«Ի՞նչ է փոխվելու, եթե «Իմ քայլն» ընտրի իր թեկնածուին». Սարգսյանը՝ Մարուքյանին

Автор:admin

Дек 7, 2020

«Պատկերացնենք, որ պահանջեցիք և Փաշինյանը հրաժարական տվեց, որից հետո «Իմ քայլը» խմբակցությունն իր բացարձակ մեծամասնությամբ ընտրեց իր սեփական թեկնածունին: Ի՞նչ է փոխվելու դրանից: Մենք, այդ սցենարով շարժվելով, ևս մեկ անգամ երկարաձգելու ենք այս ճգնաժամային վիճակը, նորից վտանգի տակ ենք դնելու Հայաստանի գոյությունը, որովհետև ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այս վիճակի համար այլև ամբողջ խմբակցությունը», – ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին դիմելով ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ քայլեր պետք է ձեռնարկվեն իմքայլականներին մեկուսացնելու համար:

«Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը»,- ասաց Մարուքյանը՝ միաժամանակ հայտարարելով, որ կա ընդհանուր կոնսենսուս, որ այս պահին ընտրություններ չի կարելի անել, հետևաբար 88 հոգանոց մանդատի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: «Այլընտրանք չկա դրան, ինչ կառավարություն որ ձևավորվի, ձևավորվելու է իրենց քվեարկության արդյունքում: Հիմա` էդ քվեարկությունը ոնց ա տեղի ունենալու, ոնց են գալու էդ դաշտ, կարծում եմ` իրավիճակն ու իրողությունների ճնշումն էնպիսին ա, որ ուզեն-չուզեն գալու են էդ դաշտ»: