ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել նախագահական ընտրություններում իր պարտությունն այն ժամանակ, երբ քվեարկության արդյունքները վիճարկելու համար իր շտաբի կողմից ձեռնարկված իրավական գործընթացներն ապարդյուն ավարտվեն, հայտնում է Fox News- ը։Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփը «քաղաքավարի ձևով կընդունի իր պարտությունը», եթե դատական գործընթացների ավարտից հետո «հաղթելու ոչ մի տարբերակ չլինի»: