• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Թրամփը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին․ ի՞նչ է ԱՄՆ-ն պատրաստում Ղարաբաղի համար

Автор:admin

Дек 13, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ժամանակավոր բյուջեն, որը գործելու է մինչեւ դեկտեմբերի 18-ը եւ թույլ կտա խուսափել «շաթդաունից»՝ կառավարական գերատեսչությունների ֆինանսավորման դադարեցումից, հայտնում է Սպիտակ տունը։

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ուրբաթ օրը քվեարկել է 2021 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը։ Ավելի վաղ, օրենքին հավանություն է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը։ Բյուջեի նախագիծը նախատեսում է նաեւ պատժամիջոցներ Թուրքիայի ու Ռուսաստանի նկատմամբ։

ԱՄՆ գործողությունները հավանաբար մեծ ազդեցություն կունենան թուրքական տնտեսության վրա, գրում է Ամերիկայի ձայնը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով Թուրքիայի նկատմամբ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում կլինի։

Թուրքական լրատվամիջոցները մեջբերում են Էրդողանին, որը հայտարարել է, որ Թրամփի իշխանության 4 տարիներին երբեք խնդիր չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Էրդողանը նաեւ հիշեցրել է, որ ընտրված նախագահ Ջո Բայդենն «իրեն լավ ճանաչում է»։

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները Բրյուսելում համաձայնեցրել են հայտարարությունը, որը ճանապարհ է բացում Կիպրոսի ափամերձ շրջաններում ապօրինի հորատման աշխատանքները ծրագրած կամ իրականացրած անձանց պատժելու համար։

Փորձագետները կանխատեսում են հարաբերությունների փոփոխություն Արեւմուտքի ու Թուրքիայի միջեւ, որին ավելի հաճախ են սկսել «համաշխարհային խուլիգան» անվանել։ Արեւմտյան երկրների կառավարությունները մատնանշում են նաեւ ուղիղ միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը։ Այդ երկրների խորհրդարանները բանաձեւեր են քննարկում այդ հարցով, բայց ոչ պատժամիջոցներ։

Ժամանակին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ կարող է փլուզել Թուրքիայի տնտեսությունը։

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Al Monitor-ին տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանը չի նահանջի, քանի դեռ նրան ատամ ցույց չեն տվել։ «Հենց այդպես ենք վարվել, երբ պայմանավորվեցինք հրադադարի մասին 2019 թվականի հոկտեմբերին։ Մենք պատրաստ էինք փլուզել Թուրքիայի տնտեսությունը», – ասել է Ջեֆրին։

Ջեֆրին նշել է, որ Թուրքիայի հետ համաձայնության ձեռքբերումը Ռուսաստանի ու Իրանի հետ պայքարում ԱՄՆ շահերի կարեւորագույն տարրն է։ «ՆԱՏՕ-ի ռադարը, որը Իրանից պաշտպանող հակահրթիռային պաշտպանության համակարգի միջուկն է, գտնվում է Թուրքիայում»։

lragir.am