• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Թուրք զինվորականները «շուտով սկսելու են իրականացնել իրենց առաջադրանքները Ադրբեջանում»

Автор:admin

Ноя 29, 2020

Թուրք զինվորականները շուտով սկսելու են իրականացնել իրենց առաջադրանքները Ադրբեջանում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Anadolu թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան Ղարաբաղի հարցում շարունակում է Ադրբեջանին միանշանակ աջակցություն ցուցաբերել։

«Մենք Ադրբեջանի կողքին էինք բոլոր այս տարիներին, և մեր խորհրդարանի որոշմամբ թուրք զինվորները շուտով անցնելու են Ադրբեջանում իրենց առաջադրանքների կատարմանը», – ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրք զինվորականները Ղարաբաղում պարեկություն են իրականացնելու անցակետերի միջև երթուղիներում։

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ։ Խոսքը ոչ թե ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի, այլ Թուրքիայի կողմից հակամարտության գոտում առանձին դիտորդական կետ հիմնելու մասին է։ «Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանում առանձին թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն չկա, սակայն Թուրքիայի համար դա անհրաժեշտություն է», – Reuters-ի հետ զրույցում ասել է անանուն աղբյուրը և հավելել, որ խնդրի շուրջ Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն, և Անկարան հույս ունի Մոսկվայի հետ համաձայնության հասնել։