• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Թուրքիան պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, կարիք կա հակամարտությունը «արմատապես լուծելու», Անկարայի և Մոսկվայի համատեղ աշխատանքի անհրաժեշտություն կա, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Автор:admin

Окт 6, 2020

«Յուրաքանչյուր ոք պետք է լինի ճշմարտության կողմը։ Կա օկուպանտ և կա օկուպացիայի զոհ։ Արդարությունը Ադրբեջանի կողմն է։ Երկրներին, այդ թվում ՝ Ռուսաստանին, անհրաժեշտ է արդարության կողմ լինել։ Ռուսաստանը գտնվում է  Մինսկի եռյակում, հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Այս գործընթացում Ռուսաստանի ավելի մեծ ներդրման անհրաժեշտություն կա։ Բոլորը գիտեն, թե մինչ օրս որքան է Ռուսաստանը ներդրել այդ հակամարտության լուծման մեջ։ Մենք ցանկանում ենք ավելի մեծ ներդրում ունենալ այդ հարցում, պատրաստ ենք աշխատել Ռուսաստանի հետ։ Տարածաշրջանի անվտանգության համար կարևոր է արմատապես լուծել այդ հարցը։ Այդ պատճառով էլ կա մեր համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը»,– ասել է Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում