• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Թուրքիան նախատեսում է գրաված տարածքներ տեղափոխել զինյալների ընտանիքներին.

Автор:admin

Ноя 21, 2020

Արդեն տեղեկություններ կան, որ Թուրքիան նախատեսում է իր եւ Ադրբեջանի զինված ուժերով համատեղ գրաված տարածքներ տեղափոխել Սիրիայի հյուսիսում բնակվող «Սուլթան Մուրադ» եւ «Սուլեյման շահ» խմբավորումների զինյալների ընտանիքներին:

Նման տեղեկություն է տարածել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող Աֆրինի «Human Rights» կազմակերպությունը: Վերաբնակեցման նման քաղաքականությունը եւ գործողությունները լիովին տեղավորվում են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նեոօսմանյան եւ ծավալապաշտական քաղաքականության մեջ:

Այս երկիրը նաեւ ՆԱՏՕ-ի օգնությամբ տարիների ընթացքում ձեւավորելով ռազմական որոշակի հզորություններ, այսօր սկսել է այն օգտագործել իր դարերի անփոփոխ քաղաքականությունը շարունակելու համար: Վերջին զարգացումերի համատեքստում լիովին կանխատեսելի են նաեւ դեպի հյուսիս նմանատիպ գործողությունները, մասնավորապես, Ղրիմի ուղղությամբ՝ Դոնբասում անկայունություն հրահրելուց հետո:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ