• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Թուրքիան մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում

Автор:admin

Ноя 19, 2020

«Աշխարհաքաղաքական զարգացումները ինտենսիվանում են մեր տարածաշրջանում: Արցախի շուրջ հակամարտությունը, ինչպես և կանխատեսվում էր, տալիս է իր մետաստազները: Թուրքիան օրինաչափորեն չէր կարող ողջունել եռակողմ հայտարարության  ստորագրման արդյունքում ռուսական խաղաղապահների մուտքը Արցախ: Թուրքիան զուգահեռաբար սկսել է մեծ քանակությամբ զորքեր տեղափոխել Հայաստանի հետ սահմանամերձ Իգդիր:

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում լարվածությունն անընդհատ մեծանում է: Ուժեղանում է ռուսական ներկայությունը Հայաստանում և Արցախի Հանրապետությունում, Իրանը զորքեր է կուտակել հյուսիսում և հյուսիս-արևմուտքում, Թուրքիան էլ զորքեր է տեղափոխում Իրանի և Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ: Ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել զարգացումների ոչ մի սցենար»,-գրում է թերթը