• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

Թուրքիան հասկանալով իրողությունը հանդես է գալիս նոր ձգտումներով, ցանկանալով իր տեղը գտնել գերտերությունների շարքում

Автор:admin

Ноя 20, 2020

Ի տարբերություն մեզ Թուրքիան հասկանալով իրողությունը հանդես է գալիս նոր ձգտումներով, ցանկանալով իր տեղը գտնել գերտերությունների շարքում: Արաբական աշխարհը, Եվրոպան, ԱՄՆ-ը, Չինաստանը և իհարկե Թուրքիան ունեն իրենց նկրտումները, սակայն բացի վերջինիցս մյուս կողմերը դեռևս թաքցնում են իրենց նպատակները: Այն, որ վերջին Արցախյան պատերազմը համաշխարհային սպասվելիք աղետի հետախուզական բախումն էր, կարծում եմ հասկանում են շատերը: Այն առաջինը չէր, նմանատիպ հետախուզական հարձակումներ ԱՄՆ-ի պատվերով Թուրքիան իրականացրել է Սիրիայում, Լիբանանում, Իրանում, հարվածել և փախել է, ստուգել է Հունաստանի ու Եվրամիության դիրքերը ու շարունակում է փոքր կտորներ փախցնել Ռուսաստանից: Մեր ողբերգությունը դարձած պատերազմը ոչ այլ ինչ է, քան ուժերի վերադասավորում: Ալիևը ստացավ իր փոքրիկ հաղթանակը, սակայն խաղասեղանին է դրված ավելին քան ադրբեջանա-հայաստանյան հակամարտությունը` ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի սահմաններին և վերջիններս դա քաջ գիտակցում են: Ռուսական կովկասը, որը նման է փխրուն ապակու, պահպանվում էր քրիստոնյա Հայաստանի միջոցով և ռուս-ադրբեջանական ձևական բարեկամությամբ: Ռուսաստանն Արցախ է մտել ոչ թե խաղաղապահ գործունեություն իրականացնելու, այլ կորցրած Ադրբեջանի միջոցով Թուրքիայի հարվածներն իր սահմաններին կանխելու նպատակով: Հայաստանը նորից ու նորից կրկնվող պատմական իրադարձություններում խաղաքարտ է գերտերությունների համար