• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Թուրքիան Հայաստանի վրա բլից հարձակման պլան ունի ու իրագործելու է այն շատ մոտ ապագայում, եթե չսթափվեք, հարգելի ներկաներ ու նախկիններ.Վահրամ ԱՅՎԱԶՅԱՆ

Автор:admin

Ноя 17, 2020

1045թ․–ից սկսած՝ Մեծ Հայքի տարածքը և բնակչությունը հսկայական հետընթաց են ապրել։ Այս պահի դրությամբ ունենք Մեծ Հայքի տարածքի հազիվ 10%–ը՝ 30000 քառ․կմ Արևելյան Հայաստանի Հանրապետությամբ (Արցախը այս պահին ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո մեզ չի պատկանում) և 3 միլիոն բնակչությամբ, այնինչ 1000 տարի առաջ ունեինք վերոնշյալ տարածքի տասնապատիկը, իսկ միայն Վասպուրականում 1 միլիոն մարդ էր ապրում՝ ազգությամբ հայ։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակի ատամներով պահել իր իշխանությունը կամ իշխանության գան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ռեժիմները, ապա մենք մինչև 2045թ․–ը հաստատ զրկվելու ենք նաև այս 30000 քառ․կմ–ից՝ իր 3 միլիոն բնակչությամբ։

Հարգելի վերոնշյալ քաղաքական գործիչներ և ուժեր, գոնե հանուն Հայկ Նահապետի, Վահագն Վիշապաքաղի ու Տիգրան Մեծի՝ երջանկացրեք հայ ազգին ձեր բացակայությամբ, թողե՛ք՝ նոր ու արհեստավարժ թիմ գա ու լուծի հայապահպանության խնդիրը, որպեսզի 2045թ․–ին ո՛չ թե Լոս Անջելեսից կարոտով հիշենք Երևանն ու Սյունիքը, Լոռին ու Շիրակը, այլ Շուշիում ընդունե՛նք Սփյուռքից Հայաստան ներգաղթողների հերթական խմբին։

Ի հավելումն ասեմ, որ Թուրքիան Հայաստանի վրա բլից հարձակման պլան ունի ու իրագործելու է այն շատ մոտ ապագայում, եթե չսթափվեք, հարգելի ներկաներ ու նախկիններ։

Վահրամ ԱՅՎԱԶՅԱՆ

Վահրամ Այվազյանը միջազգայնագետ է և ցեղասպանագետ, ԱՄՆ նախկին փոխնախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի թիմակիցն է Քլայմիթ Ռիալիթի (Climate Reality) ծրագրում ու նորարարական (startup) գաղափարների հեղինակ է։