• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել Ղարաբաղում մարտերի դադարեցման օգտին

Автор:admin

Окт 1, 2020

Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել Ղարաբաղում մարտերի դադարեցման օգտին

Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտահայտվել Ղարաբաղում մարտերի դադարեցմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության սրումը։ Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված առճակատման վերաբերյալ, կողմ են արտահայտվել մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Ընդգծվել է հակամարտության մեջ այլ տարածաշրջաններից անօրինական զինված կազմավորումների ներգրավման անթույլատրելիությունը», – ասված է հայտարարության մեջ:
Զրույցի ընթացքում նախարարները նաև հաստատել են ռուսական և թուրքական գործողությունների համակարգման պատրաստակամությունը՝ ստեղծված իրավիճակը կայունացնելու և հակամարտության կարգավորումը «խաղաղ բանակցային ուղի» վերադարձնելու համար: