• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

Թուրքիայում հակահայկական տրամադրություններ են սրվում. այնտեղ բնակվող հայերը զգոն են, տանից դուրս չեն գալիս

Автор:admin

Окт 8, 2020

«Թուրքական լրատվամիջոցներով առավոտից իրիկուն, 24-ժամյա ռեժիմով մեզ՝ հայերիս, պախարակում են, հակահայկական տրամադրություններ են սրում, ասում են, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա։ Ամբողջ օրն այս քարոզչությունն է տարվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի ծայրամասային թաղամասերից մեկում բնակվող ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի Անահիտ Վեզիրյանը՝ հավելելով, որ վերջին երեք օրը հայերը խիստ զգոն են, տանից դուրս չեն գալիս։ Տիկնոջ խոսքերով, սակայն, առայժմ որևէ միջադեպ հայերի հետ կապված չի եղել։ «Պարզապես ադրբեջանցիները տարվող քարոզչությունից գրգռված հակահայկական ցույցեր են անում, ավտոերթեր են կազմակերպում, դրոշներով անցնում են, վանկարկում են, բայց, կրկնում եմ, որևէ միջադեպ դեռ չի եղել։ Ամեն ինչ առայժմ խաղաղ է, բայց չգիտենք, թե հաջորդ օրերին ինչ կլինի, ինչ տրամադրություններ կստեղծվեն»,- ասաց տիկին Վեզիրյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Թուրքիայում բնակչության քաղաքակիրթ հատվածը հարգում և սիրում է հայերին, շատ լավ է վերաբերում, միանշանակ չի կիսում Էրդողանի կողմից տարվող հակահայ քաղաքականությունը։ «Միայն խաժամուժ զանգվածն է տուրք տալիս քարոզչությանը ու ատելություն ցուցաբերում հայերի նկատմամբ։ Իսկ, ինչպես ասացի, վերջին շրջանում 24-ժամյա ռեժիմով քարոզում են, որ Հայաստանը ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը։

Անահիտ Վեզիրյանի խոսքերով՝ Թուրքական լրատվամիջոցների հրապարակումներից էլ ակնհայտ է դառնում, որ Թուրքիան մասնակից է ընդդեմ Հայաստանի սանձազերծված պատերազմին։ «Գրում են, խոսում են, որ Թուրքիան օգնության ձեռք է մեկնել Ադրբեջանին, ասում են, որ ջոկատներ են ուղարկել Ադրբեջան։ Բայց այստեղ խոսում են, որ Թուրքիայից Ադրբեջան ուղարկված ջոկատները խաբեությամբ են ուղարկվել և նրանք չեն իմացել, որ պատերազմական գործողությունների են մասնակցելու։ Ասում են, որ նրանք ցանկանում են վերադառնալ, բայց չեն կարողանում, քանի որ նրանց գումարներ են վճարել ու թույլ չեն տալիս»,-ասաց տիկին Վեզիրյանը։