• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Թուրքիայի առաջնորդը փաստաթուղթը համարում է ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ

Автор:admin

Дек 6, 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իսկական աղետ» է համարում Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը։

Ahvalnews-ը հաղորդում է, որ Թուրքիայի առաջնորդը փաստաթուղթը համարում է ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:

Նրա խոսքով` Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը ոչ թե հավակնում էր որևէ մեկի հողին տիրանալ, այլ ազատագրել է սեփական տարածքները, որոնք օկուպացվել են Հայաստանի կողմից գրեթե երեք տասնամյակ առաջ, չնայած ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի բանաձևերին:

«Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված որոշումը իսկական աղետ է ու սկանդալ»,–հայտարարել է նա:

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ֆրանսիացի խորհրդարանականների որոշմանը։

Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ին ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։ 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

ԼՂ–ին առնչվող բանաձևի ընդունումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնը. Նաղդալյան

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով։