• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,– պատմեց մարզպետը։

Автор:admin

Дек 13, 2020

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները։

Պողոսյանը հայտնել է, որ կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։

Հերքեց նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը։

«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,– պատմեց մարզպետը։

Մելիքսեթ Պողոսյանը նշեց նաև, որ մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։

Հիշեցնենք` քիչ առաջ համացանցում լուրեր տարածվել են լուրեր, թե Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ու որ թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։

Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը