• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Թե ինչ է կատարվում իրականում կհասկանանք մի քանի ամիս անց. Վազգեն Ղուկունց

Автор:admin

Дек 13, 2020

Թե ինչ է կատարվում իրականում կհասկանանք մի քանի ամիս անց, իսկ այն, ինչ անթաքույց է, տեսանելի ու պարզլրատուների տագնապ տարածելն է, մեծ միտում կա այս ամենի մեջ, զարմանալիորեն հասել են նաև իմ էջի նյութերին. հղումներիցս պատառիկներ են առանձնացնում, տարածում, որպեսզի կեղեքեն նաև այն օգտատերերի էջերը, որոնք քիչ թե շատ տեղեկություններ են տրամադրում, առանց ուռճացված պիսիմիստության: Կրկին զարմանալիորեն նրանք հիմնականում իգական սեռն են ներկայացնում, առաջին իսկ բառից հակադարձելու պատրաստ, մինչև վերջին շունչը խոսելու ընտանիքից եկող անդաստիարակությամբ և, որ ամենացայտունն է լիովին անգրագետ:
Մի բան հասկացեք, որ 17 կուսակցությոիններն առնվազն 17,000 ժողովուրդ են, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկից ավելի էջեր ՖԲ-ում, այս թիվը ճնշող ուժը միայն կարող է ատրճանակը լինել, որին ԴԵՄ ԵՆՔ ԱԶԳՈՎԻ, ուստի պետք է պահպանել հանգստություն, սեղմել արհամարհական կոճակը և սպասել ծրագրի ավարտին, որը ոչ Փաշինյանի ձեռքում է, ոչ 17 կուսակցության ղեկավարներից որևէ մեկի:
Պատկերացրեք կենտրոնական նյարդային համակարգի կաթվածի պարագայում ինչ տեղի կունենապերիֆերիկ(ծայրամասային) նյարդերի անկանոնություն: Այս է պատկերը ու դրանում յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի, ընդունեք: Նոր աշխարհի մուտքի դռները բացում են Թրամփը, Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը (վերջիններս, որպես կատարածուներ): Եթե տախտակից հավաքենք «պեշկեքը», խաղը չի ստացվի: Նորից կրկնեմ արցախյան պատերազմը սկիզբն է քրիստոնյա ժողովրդի դեմ սկսված համաշխարհային 3-րդ պատերազմի, որի մեկնարկը կլինի 2021-ին:
Չեմ ստիպում ու խնդրում, որպեսզի ընդունեք գրառումներս, որպես դոգմա, ապրում ենք, որ տեսնենք: Նոյեմբերի 3-ին ԱՄՆ ընտրություններից հետո հղումներս էլ դարձան հիստերիայի պատճառ բայդենականների մոտ, բայց ճիշտ դուրս եկա, քանի որ կրկին հաստատեցի լրատուների ստերը:
Այսօր ամեն ինչ բիզնես է, մարդկային կյանքից սկսած ու վերջացրած նույն մարդու խոսքի, քվեի, օրգանների, շիրիմի առ ու ծախով:

Վազգեն Ղուկունց