• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Թեհրանը շատ լավ հասկանում է իր շահը․ տեղի ունեցողը կարող է ավերիչ լինել Իրանի ապագայի համար

Автор:admin

Сен 28, 2020

Իրանի «Ալիք» թերթի խմագիր Մովսես Քեշիշյանը գալիս է Հայաստան:https://masterh7.adriver.ru/images/0006865/0006865605/0/index.html?html_params=xpid%3DDjI3tyAF7jmKEZtKNxn7IgRmciuE8UXuvXFZWRkktdy1zL9LVGKiu8ooGKLyf8SYJ-_7khD2gTDp1Qo9P7-84ZfgIdzo%26target%3D_blank%26bid%3D6865605%26sid%3D216038%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D9540907%26pz%3D0%26ad%3D708292%26bt%3D52%26bn%3D6%26ar_sliceid%3D2596492%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D//ad.adriver.ru/cgi-bin/click.cgi%253Fsid%253D216038%2526ad%253D708292%2526bid%253D6865605%2526bt%253D52%2526bn%253D6%2526pz%253D0%2526xpid%253DDjI3tyAF7jmKEZtKNxn7IgRmciuE8UXuvXFZWRkktdy1zL9LVGKiu8ooGKLyf8SYJ-_7khD2gTDp1Qo9P7-84ZfgIdzo%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.1in.am%25252f2829407.html%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A//masterh7.adriver.ru/images/0006865/0006865605/0/%26ar_pass%3D

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն ճանապարհին է. «Գալիս եմ տեսնելու, գնահատելու իրավիճակը, լինելու ժողովրդի կողքին, մեր տղաների կողքին»:

Նա նշեց, որ Իրանում բոլոր հայերն էլ մտահոգ են, թե ինչ է կատարվում Արցախում, ինչպես ցանկացած հայ աշխարհի տարբեր ծայրերում. «Հետևում ենք, հույս ունենք, որ ամեն ինչը լավ կվերջանա: Բնականաբար, իրանահայությունը Հայաստանի կողքին է, հուսանք, որ մեր տղաները իրենց գործը փայլում կկատարեն: Այսօր առավոտյան լուրերը բավական հուսադրող էին: Հույս ունենք, որ և բոլոր ոլորտներում, ռազմական, սոցիալական և քաղաքական դաշտերում կկարողանանք հաջողություններ գրանցել և թշնամում խաղաղություն պարտադրել՝ ի շահ հայության»,-ասաց Քեշիշյանը:

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, նա ասաց. «Ես շատ կարևորում եմ իրանական դաշտը հայանպաստ դարձնելը, այն առումով, որ Իրանը շատ լավ հասկանում է իր շահը, որ այն, ինչ տեղի է ունենում Իրանի հյուսիսային շրջաններում, որպես իր հարևան, կարող է ավերիչ լինել իր ապագայի համար: Եթե պանթուրքիստական ուժերն ավելի հզորանան տարածաշրջանում, բնականաբար, դա մեծ վնաս է լինելու Իրանի շահերի համար:

Չմոռանանք իսրայելական զենքերի առկայությունը Ադրբեջանի մոտ, Թուրքիայի ներկայությունն այդ պատերազմում, նրա աշխուժությունն արդեն Ադրբեջանում, բնականաբար չի կարող դուր գալ իրանական կողմին»:

Քեշիշյանը հավելեց, որ Իրանի ԱԳ նախարարի դիրքորոշումը հավասարակշռված էր. «Մենք տեսանք Իրանի ԱԳ նախարարի դիրքորոշումը, նրա հեռախոսազրույցը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, եղավ հայտարարություն պատերազմը դադարեցնելու մասին»: