• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Ըստ այդ փաստաթղթի, Հայաստանի տարածքի մեջ է մտնում ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Գարդմանքն ու Նախիջևանը։

Автор:admin

Дек 10, 2020

Վարուժան Ավետիսյան

Ագրեսիայի հետևանքով կրած պարտությունը լեգիտիմացնելը դավաճանություն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշվել է 100 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության սահմանները որոշող Ազգերի լիգայի խորհրդի հանձնախմբի 1920 թ. Փետրվարի 24-ի զեկույց-առաջարկներով: Այս փաստաթուղթն իր արտացումն է գտել 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրում (հոդված # 92), ինչպես նաև ներառված է 1920 թ. նոյեմբերի 22-ի Վիլսոնի իրավարար վճռի պաշտոնական փաթեթի մեջ (հավելված 1, թիվ #2)։ Սա է միակ օրինական փաստաթուղթը, որը միջազգային իրավունքի հիման վրա որոշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը:

Ըստ այդ փաստաթղթի, Հայաստանի տարածքի մեջ է մտնում ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Գարդմանքն ու Նախիջևանը։

Ներկայումս, անհասկանալի հիմքի վրա, խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ հիմնադրույթներ, փաստացի տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանանշում (դեմարկացիա): Սա անօրինական, հիմնազուրկ և հակասահմանադրական քայլ է, քանի որ, բացի Հայաստանի սահմանը որոշելու վերաբերյալ վերը նշված միջազգային-իրավական ակտերից, Ադրբեջանական Հանրապետությունն իր առաջին իսկ փաստաթղթով հրաժարվել է սովետական իրավա-պայմանագրային ժառանգությունից (տես՝ КОНСТИТУЦИОННЫЙ АКТ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ от 18 октября 1991 года №222-XII О восстановлении государственной независимости Азербайджанской Республики):

Նախկին ազգադավների իրավահաջորդ գործող վարչակազմը, որի ապիկարության և դավաճանության պատճառով Հայաստանը պարտվեց վերջին պատերազմում, ոչ միայն չի խոչընդոտում Ադրբեջանին, այլև ամեն ինչ անում է երևույթը որպես պաշտոնական սահմանանշում ամրագրելու համար։

Իրենց հերթին՝ տիտղոսակիր ընդդիմությունը, ինչպես նաև պետության մյուս ինստիտուտները ևս աջակցում են այս հակապետական երևույթին։

Փաստորեն՝ աթոռի համար գզվրտվող և դավաճանությունը սպասարկող “քաղաքական վերնախավի” հիմնական մասը և պետական ինստիտուտները սպասարկում են թշնամու շահը։

Ակամա համոզմունք է ձևավորվում, որ այս բոլորի վերջնական նպատակն է մեզ զրկել Հայաստանի Հանրապետության դեօկուպացիայի միջոցով Հայրենիքին վերատիրանալու իրավունքից և Հայաստանի Հանրապետությունը վերածել ռեզերվացիայի։

Պարտությունը ևս պետք է արժանապատիվ ձևակերպում ունենա, այլ ոչ թե սկիզբ դնի ինքնաոչնչացման անդառնալի գործընթացի։

Եթե պարտվել ենք մեր դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմում և այս պահին թշնամին է գծում մեր սահմանը, ապա առնվազն կարող ենք երևույթն իրավաբանորեն ամրագրելու փոխարեն այն դիտել ընդամենը որպես փաստ և զուգահեռաբար ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության տարածքի և սահմանների միջազգային֊իրավական հիմքերի վերարծածմանը և վերաճանաչմանը։