• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Ընդդիմությունը այսօր ցույց տվեց, որ խայտառակ ցածր վարկանիշ ունի և չունի ոչ մի տեսակի քաղաքական կապիտալ

Автор:admin

Дек 9, 2020

Չոր փաստեր.
❗ Ընդդիմության նպատակը առնվազն Երևանը պարալիզացնելն էր, սակայն նրանց չհաջողվեց նույնիսկ մի վարչական շրջան պարալիզացնել։
❗Ընդդիմության ակցիաների մասնակիցների թիվը համեմատած փողոցները փակելու առաջին օրերի ոչ մի կերպ չի ավելանում։ Ձևի համար մի հոգի մայթից չիջավ ու չմիացավ փողոց փակողներին։
❗Սարսափելի սակավամարդությունը չկոմպենսացվեց նույնիսկ բեռնատարների օգտագործմամբ։ Բեռնատարներով փողոց փակել կարելի է, բայց դա չի աշխատում, եթե բեռնատարների կողքին մեծ թվով մարդիկ չկան։
❗Փաստացի այսօր 17 կուսակցությունները ցույց տվեցին, որ չունեն նույնիսկ 5000 հոգի քաղաքական ակտիվ։ 17 կուսակցությունները , գրողը տանի։
❗Ի տարբերության հեղափոխության շրջանի, երբ հեղափոխության առաջնորդը անընդհատ մարդկանց մեջ էր , չէր կտրվում նրանցից, 17-ի թեկնածուն խուսափում է ցուցարարների կողքին կանգնելուց, խուսափում է հասարակ քաղաքացիների հետ փողոցում առերեսվելու հեռանկարից։
❗Փաստացի ընդդիմությունը այսօր ցույց տվեց, որ խայտառակ ցածր վարկանիշ ունի և չունի ոչ մի տեսակի քաղաքական կապիտալ, որով կկարողանա հետագա քաղաքական օրակարգը ձևավորել։ Միակ ուժեղ կետը մեդիան է, որը սակայն այլևս դժվարությամբ է կարողանում իրագործել ինֆոտեռորի քաղաքականությունը։

Կարծում եմ՝ այս փաստերի համադրությունը թույլ է տալիս պնդել, որ 17-ը այսու ոչ միայն քաղաքական ուլտիմատումներ դնելու, այլև առհասարակ քաղաքական հավակնություններ ունենալու մասին պիտի մոռանան։ Սա փաստացի քաղաքական հոգեվարք էր։